Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասկը հիասթափվել է Բիլ Գեյթսից` մրցակիցներից էլեկտրական մեքենա գնելու պատճառով

16:50, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
Մասկը հիասթափվել է Բիլ Գեյթսից` մրցակիցներից էլեկտրական մեքենա գնելու պատճառով

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ հիասթափված է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, քանի որ նա Tesla-ի փոխարեն գնել է մրցակիցների Porsche Taycan էլեկտրական մեքենան: Այս մասին Մասկը գրել է թվիթերյան էջում: Գեյթսը խոսել է Porsche էլեկտրական մեքենայի գնման մասին՝ YouTube-ի բլոգեր Մարկես Բրաունլին տված հարցազրույցում: Microsoft-ի հիմնադիրը նշել է, որ շատ գոհ է ձեռքբերումից և կարծում է, որ բոլոր կանաչ տեխնոլոգիաներից ամենաշատ ներուժն ունեն էլեկտրական մեքենաները: Բացի այդ, Բիլ Գեյթսը նշել է Tesla-ն, որն «օգնում է արդյունաբերությանը առաջ ընթանալ»: Այնուամենայնիվ, Գեյթսը նաև թվարկել է այդ մեքենաների թերությունները՝ մարտկոցի էներգիայի արագ սպառումն ու ավելի երկար լիցքավորումը:

17180 | 1
Facebook