Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

13:39, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
«Չեմ պատրաստվում հրաժարական տալ». ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ: 13 զոհի մի մասը դժբախտ պատահարներ են եղել և հիվանդության հետևանք»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ վերջին շրջանում բանակում 13 զոհ ենք ունեցել, արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հարցին՝ կադրային փոփոխություններ կլինե՞ն, Ա. Դավթյանը պատասխանեց, որ, այո, սպասվում են կադրային փոփոխություններ, սակայն այդ մասին այսօր չի կարող ոչինչ ասել՝ «պաշտոնական հայտարարություններ կլինեն, կիմանաք»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Տեսանյութը՝ Ազատության
8406 | 1
Facebook