Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարներին չպատասխանել». ԱԱԾ

16:00, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
«Օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարներին չպատասխանել». ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունը հաղորգագրություն է տարածել: Դրանում ասված է. «Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»:

21643 | 1
Facebook