Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինական բորսաները բացվել են 8% անկումով

15:30, երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ.
Չինական բորսաները բացվել են 8% անկումով

Ամանորյա արձակուրդներից հետո առաջին անգամ Չինաստանի բորսաները բացվել են ավելի քան ութ տոկոս անկումով՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին:

Ընդմիջումը տևել է հունվարի 23-ից, որի ընթացքում վարակված անձանց թիվն աճել է 30 անգամ, իսկ մահացածները՝ 20:
     Շանհայում տեղակայված Shanghai Composite բորսայի հիմնական ինդեքսը նվազել է 8.07%-ով և կազմել 2736.28 կետ, իսկ Շենժենում տեղակայված Shenzhen Component բորսայի հիմնական ինդեքսը նվազել է 8.54%-ով և կազմել 9769.91 կետ:
     Միևնույն ժամանակ, հոնկոնգյան բորսայի Hang Seng- ի հիմնական ինդեքսն աճել է 0.44%-ով՝ հասնելով մինչև 26428.05 կետի:
     Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն խոստովանել է, որ համաճարակի բռնկումը բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, նախարարությունը վստահություն է հայտնել, որ դրա ազդեցությունը կլինի կարճաժամկետ, և Պեկինը կկարողանա նվազագույնի հասցնել հետևանքները:

7514 | 0
Facebook