Խնդրում ենք սպասել...

Միջազգային

6000 ուղևորով զբոսանավն արգելափակվել է 2 հիվանդ ուղևորի պատճառով

23:10, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
6000 ուղևորով զբոսանավն արգելափակվել է 2 հիվանդ ուղևորի պատճառով

Costa Crociere զբոսանավը, որի տախտակամածին այս պահին գտնվում է շուրջ 6000 մարդ, արգելափակվել է իտալական Չիվիտավեկի նավահանգստում: Պատճառը դարձել է հոնկոնգցի 2 զոբսաշրջիկների մոտ այսպես կոչված «չինական կորոնավիրուսով» վարակվածությանը բնորոշ ախտանշանների ի հայտ գալը: Այս կապակցությամբ ամուսինները տեղափոխվել են նավի մեկուսախցիկ: Նավի ուղևորներից ոչ մեկին թույլ չի տրվում ափ իջնել:

Նշեք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 162-ի:

7569 | 0
Facebook