Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը». վարչապետ

11:40, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
«ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը». վարչապետ

Կապանում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացնում է 100 փաստ, որն իրականացրել է կառավարությունը: Անդրադառնալով պաշտպանության ոլորտին՝ վարչապետն ասաց. «Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը, քանի որ ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի է, կա՛մ ընդհանրապես չօգտագործված: Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»: Փաշինյանը նշեց, որ 2020-ի բյուջեով ոլորտին հատկացվել է 307 մլրդ դրամ:

7668 | 0
Facebook