Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպանվել է իրանական «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

15:45, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Սպանվել է իրանական «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

Իրանի հարավ-արևելքում գտնվող Խուզեստան նահանգում սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը, հայտնել է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը:

Նշվում Է, որ զոհվածը Աբդոլհոսեյն Մոջդամին է, ով զբաղեցնում էր Շադեղանի շրջանի Դարհովին օկրուգի «Բասիջ»-ի ղեկավարի պաշտոնը: Զինվորականն անհայտ զինյալների կողմից առավոտյան գնդակահարվել է իր տան մոտ: Իրանական իշխանությունները հայտնել են դեպքից մի քանի ժամ անց հանցագործների ձերբակալման մասին:

10295 | 0
Facebook