Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրային ռադիոն գործարկել է նոր մանկական ռադիոկայան

21:50, երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.
Հանրային ռադիոն գործարկել է նոր մանկական ռադիոկայան

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղվածությամբ նոր ռադիոկայան՝ «Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է ս.թ. հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է:

Արևիկը Հանրային ռադիոընկերության «3-րդ կոճակն» է՝ ի լրումն Առաջին և Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո» FM 103.8):

Ինչպես նշում է «Ռադիո Արևիկ»-ի ղեկավար, Հանրային ռադիոընկերության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանը՝ կայանը հաղորդումներ է առաջարկում 5-ից 105 տարեկան բոլոր ռադիոլսողներին։

Շաբաթվա բոլոր օրերին հեղինակ-հաղորդավարները, պատանիներն ու ավագ գործընկերները ներկայացնում են մանկական երգերի, կրթական-ճանաչողական զրույցների, ժամանցային հաղորդումների ընտրանի:

Եթերացանը հարուստ է․ «Սովորում ենք սովորել«, «Մեկնարկ», «Հայկական Էսքիզներ», «Ռադիոլաբ», «Ոչ պատադիր խորհուրդներ», «Կանաչ մոլորակ», ինչպես նաև «Համեղ բրդուճ», «Վաղորդյան զանգակներ» և բազմաթիվ այլ հաղորդաշարեր կարող եք լսել օրվա տարբեր ժամերին։ Իսկ ամենափոքրիկներին սպասում են «Պստիկաշենեն», «Հեքիաթի հետքերով», «Ասեմ՝ ասա» հաղորդումների հերոսները։

Չենք մոռացել հեքիաթների սիրահարներին ու հեքիաթասացներին, բոլոր նրանց, ովքեր սիրով են և հիշում մանկական ռադիոներկայացումներն ու ամնակարևորը՝ նախընտրում են օրն սկսել մարզանքով։

Վստահ ենք, որ «Ռադիո Արևիկը» շատ շուտով կդառնա բարեկամ փոքրերի և օգնական մեծերի համար:

17133 | 0
Facebook