Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ

18:50, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ

Այսօր՝ հունվարի 17-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։ Քննիչի որոշմամբ՝ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Աղբյուրը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, և այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

8435 | 0
Facebook