Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Boeing-ը կարող է տապալել ԱՄՆ տնտեսությունը․ #CNBC

15:35, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
#Boeing-ը կարող է տապալել ԱՄՆ տնտեսությունը․ #CNBC

Ամերիկյան Boeing ընկերության հետ կապված խնդիրները կարող են տապալել ԱՄՆ տնտեսությունը: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը: Նրա խոսքով՝ երկիրը կորցնում է ՀՆԱ-ի մինչև 0,5%-ը, հայտնում է CNBC-ը:

«Կասկած չկա, որ Boeing-ի հետ կապված իրավիճակը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը»,- հայտարարել է Մնուչինը և հավելել, որ ընկերությունը խոշորագույն արտահանողներից մեկն է:

Վաշինգտոնը կարծում է, որ տնտեսական զգալի աճ հնարավոր կլինի գրանցել Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքումից հետո: Նախատեսվում է, որ առաջին գործարքի ստորագրումը տեղի կունենա մոտ ժամանակներս:

9112 | 0
Facebook