Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ է պարզվել ուրիշի անձնագրով վարկեր ձևակերպելուց 2 ամիս անց

14:45, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Ի՞նչ է պարզվել ուրիշի անձնագրով վարկեր ձևակերպելուց 2 ամիս անց

Երևանաբնակ Խաչատուր Միքայելյանը կորած անձնագրի դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 ամիս անց իրավիճակը նույնն է, այսօր հրավիրվել եմ Շենգավիթի քննչական բաժին, պարզվում է, որ 2 ամսվա ընթացքում բացի իմ կողմից տրամադրված փաստերից, որևէ այլ բան գործին կցված չէ, որևէ վկա չի կանչվել բաժին, և նույնիսկ վարկեր ձևակերպողին որևէ անգամ չեն կանչել և չեն հարցաքննել։ Սա լուրջ անգործություն է իմ կարծիքով։ Փաստն այն է, որ այդ մարդն այս պահին ևս ազատ է և կարող է շարունակել իր հանցագործությունները։ Ուղղակի հիասթափված եմ մեր իրավական համակարգից»։

9440 | 0
Facebook