Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային ռազմական ծախսերը 2019-ին գերազանցել են 1,8 տրիլիոն դոլարը․ #Jane's

14:45, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Համաշխարհային ռազմական ծախսերը 2019-ին գերազանցել են 1,8 տրիլիոն դոլարը․ #Jane's

Համաշխարհային ռազմական ծախսերը 2019-ին գերազանցել են 1,8 տրիլիոն դոլարը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով համաշխարհային պաշտպանական ծախսերի փոփոխման վերաբերյալ հաշվետվությունը, որը ներկայացվել է Jane's տեղեկատվական-վերլուծական հրատարակչական գործակալության կողմից։ Այս արդյունքը հիմնականում պայմանավորված է Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճով։ Տարեկան հաշվետվության տվյալների համաձայն` համաշխարհային ռազմական ծախսերի աճը 2019-ին դանդաղել է մինչև 1%՝ 2018-ի 6%-ի համեմատ:
     «Թեև աշխարհի տարբեր մասերում համաշխարհային ռազմական ծախսերն անկում են ապրել, եվրոպական երկրների ծախսերն այս ոլորտում աճել են 5.2%-ով: Ամենաարագ աճ 2019-ին գրանցել է Բուլղարիան՝ ռազմական ոլորտի ծախսերն ավելացնելով 125%-ով: «Սա պայմանավորված է օգոստոսին Բուլղարիայի կողմից 8 հատ F-16 Block 70 կործանիչների ձեռք բերմամբ»,- նշում են փորձագետները:
     Ըստ Jane's-ի վերլուծաբանների` առաջիկա 10 տարիների ընթացքում համաշխարհային ռազմական ծախսերի տարեկան աճը կկազմի 1,5-2%։

Ամենամեծ պաշտպանական ծախսերով երկրների տասնյակում տեղ են գտել ԱՄՆ-ն (726 մլրդ դոլար), Չինաստանը (217 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (57 մլրդ դոլար), Հնդկաստանը (57 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (56 մլրդ դոլար), Ֆրանսիան (53 մլրդ դոլար), Գերմանիան (48 մլրդ դոլար), Ռուսաստանը (48 մլրդ դոլար), Ճապոնիան (45 մլրդ դոլար), Հարավային Կորեան (41 մլրդ դոլար):

7469 | 0
Facebook