Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը սպառնում է «կտրել ԱՄՆ-ի ոտքը» Մերձավոր Արևելքից

15:40, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
Իրանը սպառնում է «կտրել ԱՄՆ-ի ոտքը» Մերձավոր Արևելքից

ԱՄՆ զինված ուժերը կորցրեցին Մերձավոր Արևելքում տեղակայվելու հնարավորությունը: Սա կլինի Իրանի պատասխանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մահվան համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական Fars News լրատվական գործակալությանը:

Ըստ Ռոուհանիի՝ ԱՄՆ-ն կարողացավ կանխել Սուլեյմանիի գործունեությունը, ում մահը համեմատելի է «ձեռքերը կտրելու» հետ: Ի պատասխան՝ Իրանը «կտրում է Միացյալ Նահանգների ոտքը» տարածաշրջանից։

11882 | 1
Facebook