Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել

15:00, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել

Հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
     Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
     Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, բերման ենթարկված քրեական հեղինակությունը Արտյոմ Կանևսկոյն է` Արտյոմ Հարությունյանը։

Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել
44490 | 1
Facebook