Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան առաջարկում է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև. #Reuters

13:35, երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ.
Թուրքիան առաջարկում է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև. #Reuters

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ են օգնել՝ կարգավորել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Նախարար Մեվլութ Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան սերտ կապեր է պահպանում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգթոնի հետ: Բացի այդ, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրաքյան իշխանություններին կոչ է արել՝ չշտապել կոալիցիոն զորքերը երկրից դուրս բերելու որոշման հարցում:

8055 | 0
Facebook