Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչո՞ւ Ամանորին չարժե քաղցրավենիք նվիրել երեխաներին

11:35, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Ինչո՞ւ Ամանորին չարժե քաղցրավենիք նվիրել երեխաներին

Մասնագետները կարծում են, որ Ամանորին երեխաներին նվեր ընտրելիս, չարժե նրանց կարամել և գետնանուշով քաղցրավենիքներ տալ, քանի որ այն վտանգավոր է երեխաների համար:

Ընդունված է Ամանորին երեխաներին քաղցրավենիք վառ և գունագեղ տուփերով քաղցրավենիք նվիրել, քանի որ այն տոնակատարության և ուրախության մթնոլորտ է ստեղծում:
     Փորձագետները նշում են, որ սննդային արժեքի տեսանկյունից քաղցրավենիքը որևէ օգուտ չի տալիս, քանի որ դրանցում պակասում են վիտամինները, օգտակար միկրոէլեմենտները և այլ անհրաժեշտ նյութեր, իսկ որոշ կոնֆետների կալորիականությունը բավականին մեծ է: Բացի այդ, խանութի քաղցրավենիքները պարունակում են ներկանյութեր, կոնսերվանտներ և արհեստական համեմունքներ:
     Ավելորդ քաշի և ճարպակալման բուժման մասնագետ Մայերա Ռաուն նշում է, որ գետնանուշը շատ ալերգենիկ է, այնպես որ դուք պետք է սահմանափակեք քաղցրավենիքի օգտագործումը, եթե այն գետնանուշ է պարունակում: Երեխաների համար լավագույն տարբերակն են թարմ մրգերը, չրերով կոնֆետները, ինչպես նաև մարմալադը, «Զեֆիրը», առանց շաքար պարունակող կոնֆետները:

6941 | 0
Facebook