Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սրտաբանը դատի է տվել Apple-ին

15:10, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Սրտաբանը դատի է տվել Apple-ին

Նյու Յորքի համալսարանի սրտաբանը դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ: Նշվում է, որ ընկերությունն առանց թույլտվության օգտագործել է սրտաբանի մշակած ու արտոնագրած սրտի կծկումների հաճախականությունը չափող մեթոդը, գրում է Bloomberg-ը: Դեկտեմբերի 27-ին Նյու Յորքի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոզեֆ Վիզելը (Joseph Wiesel) դատական հայց է ներկայացրել Բրուքլինում գտնվող դաշնային դատարան՝ ընդդեմ կորպորացիայի: Նա պնդում է, որ Apple-ի ժամացույցները, որոնք կարող են հետևել սրտի կծկումներին, խախտել են իր մեթոդը:

Ըստ Վիզելի, իր հայտնագործությունը նորություն է սրտի ռիթմի խանգարումները հայտնաբերելու համար:

12912 | 0
Facebook