Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2020 թվականից Վրաստանը գազի 92,7%-ը կստանա Ադրբեջանից

17:35, ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ.
2020 թվականից Վրաստանը գազի 92,7%-ը կստանա Ադրբեջանից

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրտավան հաստատել է 2020 թվականի գազի հաշվեկշիռը: Փաստաթղթի համաձայն, Վրաստանի գազի մատակարարումների կանխատեսվող ծավալը կկազմի 2,57 մլրդ խորանարդ մետր, տեղեկացնում է newsgeorgia.ge-ն։ Միևնույն ժամանակ, Վրաստանը կստանա 2,39 միլիարդ խորանարդ մետր կամ պահանջվող գազի ծավալի 92,7%-ը՝ Ադրբեջանից, այդ թվում՝ 1,51 մլրդ խորանարդ մետրը՝ SOCAR-ից ու 873,8 մլրդ խորանարդ մետրը՝ Շահ-Դենիզ հանքավայրից:

Կանխատեսումների համաձայն, Ռուսաստանից մատակարարումները կկազմեն 169,9 մլն խորանարդ մետր (6,6 %):
     Ընթացիկ 2019 թվականի գազի հաշվեկշռի համեմատությամբ Վրաստանում 2020 թվականին կանխատեսվում է գազի մատակարարումների ու սպառման կրճատում:

8517 | 0
Facebook