Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մազերի կերատինային ուղիղացումն այնքան էլ անվտանգ չէ. իմացեք ռիսկերը

16:40, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Մազերի կերատինային ուղիղացումն այնքան էլ անվտանգ չէ. իմացեք ռիսկերը

Մեր մազերն 80%-ով բաղկացած են կերատինից: Դա բնական սպիտակուց է, որը պատասխանատու է մազի կառուցվածքի համար: Հենց այս բաղադրիչն էլ որոշում է՝ մազը գանգուր կլինի, թե ուղիղ:

Կերատինային ուղիղացման ժամանակ վարսահարդարը մազերին քսում է հատուկ նյութ, որը ներթափանցում է մազի մեջ՝ լցնելով դատարկ տարածություններն ու ճաքերը՝ վերականգնելով նախկին տեսքը:

Սա թվում է բավականին հեշտ ու գրավիչ, միայն թե ամեն ինչ այդքան էլ հիանալի չէ, ինչպես մեզ ներկայացնում են գեղեցկության սրահներում, գրում է Lifter-ը: Նախ, կարևոր է տարանջատել բնական կերատինը, որից բաղկացած են մեր մազերը և այն կերատինը, որն առաջարկում են գեղեցկության սրահներում:

Անգամ ամենաթանկ ու պրոֆեսիոնալ նյութերը կարող են պարունակել բնական կերատինի սինթետիկ անալոգներ, որը միայն տպավորություն է ստեղծում, թե վերականգնում է մազերը: Այնինչ իրականում նրանից ստացված արդյունքը նման է գեղեցիկ փաթեթավորման:

Արդյունքում մազերը մի որոշ ժամանակ կունենան գեղեցիկ փայլ ու փափկություն, բայց երբ արդյունքն ավարտվի, մազերը կնմանվեն թռչնի բույնի: Մազերը կլինեն կոշտ, փշրվող՝ ինչպես ծղոտ, և դրանց վերականգնումը կլինի շատ ու շատ դժվար:

Սակայն եթե վարսահարդարն օգտագործում է բացառապես բնական կերատինից նյութեր, դա դեռ չի երաշխավորում, որ դրանք անվտանգ են: Բնական կոսմետիկայի բաղադրության մեջ մտնում է ֆորմալդեհիդ, որը սպիտակուցը պահում է մազերի մեջ:

Ֆորմալդեհիդը շատ թունավոր նյութ է, որը վնասում է շնչառական ուղիները: Այդ նյութից ալերգիա ունեցող հաճախորդները կարող են թոքերի այտուց ձեռք բերել: Երբեմն ֆորմալդեհիդի փոխարեն կիրառվում է գլուտարալդեհիդ՝ գլյուտարալ: Այն ունի նույնպիսի քիմիական կազմ, ուստի ռիսկերը նույնն են:

Պրոֆեսիոնալ կոսմետիկայում կերատինից բացի առկա մյուս նյութերը քայքայում են մազի կառուցվածքը, և հաճախորդներն ստիպված են լինում երկար չարչարվել՝ մազերը վերականգնելու համար:

10510 | 0
Facebook