Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ․ «Ժողովուրդ»

10:30, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը ե՛ւ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, ե՛ւ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ: «Նախատեսվում է նաև լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետևել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետեւելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- փոխանցեց Արայիկ Ստեփանյանը: Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաև տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձևական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7603 | 0
Facebook