Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ ՀՀ-ում իրականություն կդառնա Օրուելի «1984» վեպը». Ավետիք Իշխանյան

20:35, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ ՀՀ-ում իրականություն կդառնա Օրուելի «1984» վեպը». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ «հպարտ» քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։ Մի կողմ թողնենք «հանցագործությունների դեմ պայքարի» անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները (անձնական կյանքի, կարծիքի և այլն)։ Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի «1984» վեպը»:

5674 | 3
Facebook