Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը 4 տարով զրկվում է միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից

15:40, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը 4 տարով զրկվում է միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը (WADA) 4 տարով զրկել է Ռուսաստանին միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու` այդ թվում Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել Մոսկվայի Հակադոպինգային լաբորատորիայի կողմից միջազգային գործակալությանը կեղծ տվյալներ ներկայացնելը:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից:

9535 | 0
Facebook