Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարը՝ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին ձերբակալելու մասին

20:50, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
ԿԳՄՍ նախարարը՝ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին ձերբակալելու մասին

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ԱԱԾ այն հայտարարությանը, ըստ որի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: «Ամեն դեպքում կա անմեղության կանխավարկած, մեր քաղաքական ուժը հավատարիմ է մնալու իր հանձառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր դրսևորումներով՝ անկախ նրանից՝ ովքեր են դրանում ներգրավված: Անգամ եթե խոսքը վերաբերում է մեր ամենամտերիմ մարդուն, մենք կաշկանդվածություն չունենք գործելու: Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում:

Եթե այս մեղադրանքը հաստատվի, ինձ համար դա շատ ցավալի կլինի, որովհետև խոսքը վերաբերում է իմ տեղակալներից մեկին, բաց ուզում եմ հստակ ֆիքսեք՝ ցանկացած դրսևորմամբ կոռուպցիա արմատախիլ է արվելու: Խոսակցությունները, թե եթե նման բան եղել է, ապա նախարարը տեղյակ է եղել, ասեմ՝ կյանքում նման բան չի կարող լինել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

| | |
9801 | 0
Facebook