Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարարը

19:55, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարարը

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: «Ազատության» տեղեկություններով՝ խոսքը փոխնախարար Գևորգ Լոռեցյանի մասին է։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

10150 | 0
Facebook