Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի համար չկա ավելի կարևոր հարց, քան ազգամիջյան հարաբերությունները». Պուտին

12:40, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Ռուսաստանի համար չկա ավելի կարևոր հարց, քան ազգամիջյան հարաբերությունները». Պուտին

«Այնպիսի բազմազգ երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է, չկա ավելի կարևոր խնդիր, քան ազգամիջյան հարաբերությունները». ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости գործակալությունը: «Թե՛ էթնիկ, թե՛ կրոնական կազմով բարդ երկիր Ռուսաստանում ոչ մի հարց այնքան կարևոր չէ, որքան ազգամիջյան հարաբերությունների հարցը։ Եթե մենք ցանկանում ենք հասնել ռուս ազգի միասնությանը, ապա, իհարկե, պետք է մշտապես զբաղվենք այդ խնդրով և մենք դա կանենք»,- ասել Վ.Պուտինը:

Նա նաև առաջարկել է քննարկել բնիկ փոքրամասնությունների ցուցակը կազմելիս նրանց ոչ թե ազգային պատկանելությունը, այլ բնակության վայրը հաշվի առնելու հնարավորությունը:

6212 | 0
Facebook