Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի Միլի մեջլիսը լուծարելու մասին որոշում է կայացվել

15:30, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Ադրբեջանի Միլի մեջլիսը լուծարելու մասին որոշում է կայացվել

Իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել լուծարել Միլի մեջլիսը, հայտնում է Trend գործակալությունը:

Խորհրդարանի վաղվա նիստում իշխող կուսակցությունը ներկայացնող մեծամասնությունը կբարձրացնի այդ հարցը:
     Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները տեղի են ունեցել 2015-ի նոյեմբերի 1-ին:

Ադրբեջանի Միլի մեջլիսը բաղկացած է 125 պատգամավորից, բոլոր պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով:

7243 | 0
Facebook