Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

17 տարի՝ բժշկական ասեղը որովայնում

21:25, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
17 տարի՝ բժշկական ասեղը որովայնում

Չեբոկսարում ապրող գործարարը 17 տարի ապրել է որովայնի սուր ցավերով, մինչև որ պարզվել է, որ տարիներ առաջ արած վիրահատության ժամանակ նրա որովայնում է մնացել բժշկական ասեղը: 2002 թվականից նա, չդիմանալով ամբողջ մարմինը խոցող անտանելի ցավերին, մի բժշկից մեկի մոտ է գնացել, նրա մոտ ախտորոշել են գաստրիտ, պանկրեատիտ, այլ հիվանդություններ, սակայն դրանցից ոչ մեկն էլ չի ապացուցվել: Նրա տառապանքները շարունակվել են այնքան ժամանկ, մինչև բժիշկներից մեկը որոշել է նրան ուղարկել ռենտգեն հետազոտության: Ռենտգեն լուսանկարը ցույց է տվել բժշկական ասեղի կորացած ուրվագիծը, որը մնացել էր 2002 թվականին արված վիրահատության ժամանակ:

Օտար մարմինը հեռացրել են, սակայն տղամարդը դրանով չի բավարարվում: Նա մտադիր է դատի տալ բժիշկներին՝ պահանջելով փոխհատուցում բարոյական վնասի, անհարկի դեղամիջոցների, բուժումների ու հետազոտությունների համար:

| | |
4682 | 0
Facebook