Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փայլանի պատասխանը Էրդողանի՝ հայերը քոչվորներ էին սկանդալային արտահայտությանը

00:20, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
Փայլանի պատասխանը Էրդողանի՝ հայերը քոչվորներ էին սկանդալային արտահայտությանը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter–ի իր էջում պատասխանել է Էրդողանի սկանդալային հայտարարությանը, թե Թուրքիայի տարածքում հայերը քոչվորներ էին։

Փայլանը գրել է. «Հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ այս հողերում հազարավոր տարիներ է ապրել։ Ապրած բոլոր քաղաքներում քաղաքակրթություն է ստեղծել։ Իսկ Էրդողանը ասում է, թե իբր հայերը գաղթականների պես էին ապրում և նրանց այդ ընթացքում են գաղթեցրել այլ վայրեր։ Ամոթ քեզ: Ցեղասպանությունը հերքող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։

56902 | 1
Facebook