Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքամետ զինյալները Սիրիայում գնդակոծել են ամերիկացի զինվորականներին

10:40, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Թուրքամետ զինյալները Սիրիայում գնդակոծել են ամերիկացի զինվորականներին

Սիրիայում թուրքամետ զինյալները գնդակոծել են ամերիկյան զորքերի շարասյունը: Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, հայտնում է ТАСС գործակալությունը:
     Ըստ նրա` դեպքի մասին տեղեկությունը ռուսական կողմին փոխանցել է ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչները:
     Հրաձգությունն իրականացվել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) զինյալների կողմից վերահսկվող տարածքից: Զոհեր չկան: Անցած 24 ժամվա ընթացքում ռուս զինվորականներն արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտման 31 դեպք: Գրոհայինները կրակ են բացել Հալեպի, Լաթաքիայի, Իդլիբի և Համայի նահանգների բնակավայրերի վրա:

8170 | 0
Facebook