Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը դեռ չի փորձում գնալ ՆԱՏՕ-ի ուղղությամբ». Ժիրինովսկի

16:10, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայաստանը դեռ չի փորձում գնալ ՆԱՏՕ-ի ուղղությամբ». Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օտարերկրյա պետություններին պարտքերի ներումը, հայտարարել է, որ այս քայլն անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «չգնան այլ հզոր տերությունների հետևից»:

Խոսելով «Комсомольская Правда» ռադիոյի եթերում՝ Ժիրինովսկին նշել է, որ եթե չներեն պարտքերը, ինչպես, օրինակ, Ղրղզստանի և Տաջիկստանի դեպքում, Չինաստանն և Աֆղանստանն իրենց կողմը կքաշեն այդ երկրներին:

«Ահա, թե ինչու մենք նրանց պահում ենք, ինչպես Ադրբեջանին և Հայաստանին: Կան նաև չլուծված խնդիրներ, բայց մինչ այժմ Հայաստանը չի փորձում գնալ ՆԱՏՕ-ի ուղղությամբ, Ադրբեջանն էլ բարեկամ է Թուրքիայի հետ, բայց մեզ հետ նորմալ հարաբերությունների մեջ են»,- հայտատարել է Վլադիմիր Ժիրինովսկին:

8648 | 0
Facebook