Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը հետաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

14:35, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
ԵՄ-ը հետաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրոմիության երկրները չեն կարողացել համաձայնության գալ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները կիրառելու հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոխորհրդի ապագա ղեկավար, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, հայտնում է RTBF.be ռադիոկայանը:

«Մի շարք պատճառներով, այս պահի դրությամբ անհնար է խոսել այս հարցի հետագա առաջընթացի մասին»,-հայտարարել է Միշելը: ԵՄ 27 երկրներ շարունակում են միասին հանդես գալ Անկարայի գործողությունները դատապարտելու դիրքերից և «վճռական են պաշտպանելու եվրոպական շահերը՝ ամրապնդելով համաեվրոպական միաձայնությունը»:

4581 | 0
Facebook