Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանին կծելու համար Նազարբաևի թոռը պայմանական ազատազրկման է դատապարտվել

21:20, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
Ոստիկանին կծելու համար Նազարբաևի թոռը պայմանական ազատազրկման է դատապարտվել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 30-ամյա թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, դատապարտվել է 1․5 տարի պայմանական ազատազրկման՝ Լոնդոնում ոստիկանի վրա հարձակվելու համար, հայտնել է BBC-ն: Դատավճիռը ենթադրում է 1․5 տարի ժամկետով փորձաշրջան, թմրանյութերի կախվածությունից բուժում, հասարակական աշխատանք՝ 140 ժամ տևողությամբ և տուգանք՝ ընդհանուր առմամբ 6000 ֆունտ արժեքով: Նազարբաևը մեղավոր է ճանաչվել, որ, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին՝ հարվածելև կծել նրանցից մեկի ձեռքը:

5355 | 0
Facebook