Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է 90 մարդ․ El Pais

15:45, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
Կատալոնիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է 90 մարդ․ El Pais

Կատալոնիայում շարունակվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները, որի հետևանքով անցած գիշեր առնվազն 89 մարդ վիրավորվել է, հաղորդում է El Pais թերթը: Վիրավորների մեծ մասը՝ 60 մարդ վնասվածք է ստացել Բարսելոնայում:
     Նախօրեին Կատալոնիայում համընդհանուր գործադուլ հայտարարվեց: Բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան տարբեր քաղաքներում։ Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեցին:

Հիշեցնենք՝ Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիայի անջատողականների 9 ղեկավարների 2019-ի հոկտեմբերի 15-ին դատապարտել էր 9-13 տարվա ազատազրկման՝ անկախության հանրաքվե անցկացնելու համար:

4638 | 0
Facebook