Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

10:55, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նշենք, որ այդ պաշտոնն զբաղեցնում էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ըստ ֆեդերացիայի կանոնադրության՝ նախագահն ընտրվում է համաժողովի կողմից 4 տարի ժամանակով: Տարոն Մարգարյանը վերընտրվել էր 2016-ին, այսինքն՝ նրա պաշտոնավարման ժամկետը դեռ չէր լրացել: Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք լրատվամիջոցներից են տեղեկացել այդ նիստի մասին:

Փորձեցինք պարզաբանում ստանալ Երևանի շախմատի ֆեդերացիայից: Փոխնախագահ Նորայր Քալանթարյանը հայտնեց, որ հանձնաժողովի անդամների 1/3-ի ցանկությամբ ու պահանջով արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ էլ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է ֆեդերացիայի նախագահ:

8740 | 0
Facebook