Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միացյալ Նահանգները Սիրիայում թողել է ԴԱԻՇ-ի տասնյակ վտանգավոր ահաբեկիչների․ NYT

11:50, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Միացյալ Նահանգները Սիրիայում թողել է ԴԱԻՇ-ի տասնյակ վտանգավոր ահաբեկիչների․ NYT

ԱՄՆ-ը Սիրիայից իր զորքերի դուրս բերումից առաջ ԴԱԻՇ 50՝ հատկապես վտանգավոր ահաբեկիչ- բանտարկյալների է թողել երկրում. հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկու պաշտոնյաների:
     Ըստ թերթի զրուցակիցների՝ ամերիկյան զինված ուժերը

չեն հասցրել քրդական բանտերից տեղափոխել «խիստ արժեքավոր» բանտարկյալներին՝ նախքան Պենտագոնի կողմից զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու որոշում կայացնելը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կտեղափոխի ԴԱԻՇ «խիստ արժեքավոր» բանտարկյալներին, որպեսզի նրանք չփախչեն:

Նշվում է, որ Սիրիայի բանտերում կա մոտ 11 հազար բանտարկյալ, որոնցից մոտ 9 հազարը սիրիացի կամ իրաքցի արաբներ են:

8521 | 1
Facebook