Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի ԶՈւ-ը խոչընդոտում են Սիրիայի ԶՈւ-ի առաջխաղացմանը Մանբիջում․ Интерфакс

11:00, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ի ԶՈւ-ը խոչընդոտում են Սիրիայի ԶՈւ-ի առաջխաղացմանը Մանբիջում․ Интерфакс

Ամերիկացի զինվորականները խոչընդոտում են Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացմանը, որոնք շարժվում են դեպի երկրի հյուսիս՝ Թուրքիային դիմագրավելու համար, Интерфакс-ին հայտնել են Սիրիայի քրդերին մոտ կանգնած լրատվամիջոցները: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մանբիջ քաղաքի արևմտյան շրջանների մատույցներում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քրդական խմբավորումները Դամասկոսի հետ համաձայնագիր են կնքել Սիրիայի հյուսիսում գործողություններ իրականացնող թուրքական զինված ուժերի դեմ համատեղ գործողությունների օգտին։ Մասնավորապես, որպես համաձայնության մի մաս՝ սիրիական զորքերը պետք է դիրքեր գրավեն Մանբիջ քաղաքում:

5755 | 1
Facebook