Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի վարչապետը դատապարտել է Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ

10:30, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Իսրայելի վարչապետը դատապարտել է Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, փոխանցում է Reuters-ը:

Նեթանյահուն Twitter-ում նաև գրել է․ «Իսրայելը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել քուրդ խիզախ ժողովրդին»:
     Հոկտեմբերի 9-ին Թուրքիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (ՔԲԿ) քրդական ստորաբաժանումների դեմ:

7067 | 0
Facebook