Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Մեր հյուրերը ապշած են մեր ունեցած լաբորատորիաներով». Հակոբ Արշակյան

00:25, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեր հյուրերը ապշած են մեր ունեցած լաբորատորիաներով». Հակոբ Արշակյան

«Հայաստանն այժմ, իսկապես, մեծ հնարավորություններ ունի՝ օգտագործելու հայկական և ոչ միայն հայկական այս ամբողջ ցանցը թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի ՏՏ ոլորտում. «Մեր հյուրերը ապշած են մեր ունեցած լաբորատորիաներով»,- ընգծեց Արշակյանը:

Նախարարը կարևորեց նաև համահայկական թվային հարթակ ստեծելու ծրագիրը, որ ասուլիսի ժամանակ ներկայացրել էին ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Reddit-ի համահիմնադիր և գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը, Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Հարթակը կոչվելու է Highconnect, որի միջոցով աշխարհասփյուռ հայերը կկարողնան շփվել, ճանաչել միամյանց, ինչպես նաև՝ համագործակցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

| | |
2626 | 0
Facebook
COMMENT.am