Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կստեղծվի համահայկական թվային հարթակ

21:30, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Կստեղծվի համահայկական թվային հարթակ

Կստեղծվի համահայկական թվային հարթակ: Այս մասին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել են ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Reddit-ի համահիմնադիր և գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը, Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրանց խոսքով՝ հարթակը կմիավորի ողջ աշխարհի հայությանը։ Այն կկոչվի Highconnect:

«Հարթակը կհամախմբի տարբեր հետաքրքրություններ ունեցող հայերին և կլինի տարբեր հարցերի շուրջ ստեղծված սիմպոզիում»,– ասել է Թանկյանը։

Բանախոսները նշել են, որ այդպիսով աշխարհասփյուռ հայերը կկարողնան շփվել միամյանց հետ, ճանաչել, ինչպես նաև՝ համագործակցել:

2712 | 0
Facebook