Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատրաստ է չեղարկել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները՝ Յոնգբիոնի կենտրոնն ապամոնտաժելու դիմաց․ Time

22:20, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփը պատրաստ է չեղարկել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները՝ Յոնգբիոնի կենտրոնն ապամոնտաժելու դիմաց․ Time

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է չեղարկել ԿԺԴՀ-ի՝ Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները՝ Յոնգբիոնի միջուկային կենտրոնն ապամոնտաժելու դիմաց: Այս մասին հաղորդում է Time պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:
     Ըստ պարբերականի՝ Թրամփի օգնականները հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք նախատեսված են՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների վերսկսմանը: Առաջարկներից մեկը վերաբերում է ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները երեք տարով չեղարկելուն, որոնք արգելում են տեքստիլ արտադրանքների և ածուխի արտահանումը Հյուսիսային Կորեայից, ի պատասխան Փհենյանի համաձայնության՝ Յոնգբիոնի կենտրոնը ապամոնտաժելու դիմաց: Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է այս առաջարկի հետ, գրում է պարբերականը:

4032 | 0
Facebook