Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խաբեբայության լյուստրացիայի երկու ճանապարհ կա». Արթուր Սաքունց

01:05, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
«Խաբեբայության լյուստրացիայի երկու ճանապարհ կա». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարժառիթների լուսարկում՝ լյուստրացիա է պետք

Հայաստանը փոքր երկիր է, որտեղ համարյա բոլորը գիտեն, ճանաչում են բոլորին:

Բայց դա չի խանգարում ճանաչվածներին զբաղվել խաբեությամբ, իբր թե իր մասին միայն ինքը գիտի, թե ինչպիսի նախագահ, նախարար կամ դատախազ ու դատավոր է եղել, ԱԱԾ֊ի կամ ոստիկանության պետ է եղել, գրող, երաժիշտ կամ նկարիչ է եղել։

Խաբեբայության լուսարկման՝ լյուստրացիայի երկու ճանապարհ կա՝ մեկը ինքնախոստովանությունը, մյուսը պարտադրանքը։

Թղթի վրա ամեն ինչ ճիշտ է մոտեցումը, կամ «ով է այն տղամարդը» հոխորտանքը, կամ «մեր դեմ խաղ չկա» տարբերակները և դրանց փաստաբանական պաշտպանությունը հիվանդության պահածոյացում է, որը միշտ էլ պայթելու է։

Եվ հասարակական նշված և այլ տարատեսակ հիվանդությունների հաղթահարման միակ ճանապարհը, ոչ թե այդ հիվանդությունների հերթական անիմաստ լուսարկումն է, այլ դրանց պատճառների, շարժառիթների լուսարկումն է»:

3529 | 0
Facebook