Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:35, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ.
Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Anadolu գործակալությունը: Ըստ գործակալության, զրույցի ընթացքում երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:

Ավելի վաղ, Անկարայում ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները՝ Թուրքիայի հետ սահմանի երկարությամբ Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ: Ըստ Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրության, Անկարան և Վաշինգտոնը համաձայնություն են եկել Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների և համակարգված անվտանգության գոտու համակարգման կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Պաշտոնական Դամասկոսը դեմ է արտահայտվել թուրք-ամերիկյան այս համաձայնագրին: Ըստ սիրիական կողմի, սա կոպիտ հարձակում է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների կոպիտ խախտում է:

3470 | 0
Facebook