Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի իշխանությունները հրապարակել են թմրակարտելի առաջնորդների հետ Գուայդոյի հանդիպման տեսագրությունը  

19:05, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Վենեսուելայի իշխանությունները հրապարակել են թմրակարտելի առաջնորդների հետ Գուայդոյի հանդիպման տեսագրությունը  

Վենեսուելայի հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեսը հեռուստաեթերի ժամանակ ցուցադրել է տեսագրություններ, որոնցում Los Rastrojos թմրակարտելի ղեկավարները Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահին՝ Խուան Գուայդոյին ուղեկցում են դեպի կառավարական ուղղաթիռ, որտեղ նրանց դիմավորում է կոլումբիական քաղաքներից մեկի քաղաքապետը, ապա նրանց ուղեկցում են երկրի հատուկ ծառայությունները: Հեռուստաեթերին մասնակցել է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է «РИА Новости»-ն: Ռոդրիգեսը նշել է, որ Գուայդոյին դիմավորած թմրակարտելի ղեկավարները հետախուզվում են Ինտերպոլի կողմից: Մադուրոյի փոխանցմամբ՝ Գուայդոյին տեղափոխելու գործողությանը հանցագործների ներգրավման նախաձեռնությունը պատկանում էր Կոլումբիայի նախագահին: «Հուսով եմ, որ կոնգրեսը և այլ հաստատություններ կսկսեն հետաքննել այս փաստը»,- հավելել է Մադուրոն:

5615 | 0
Facebook