Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Աշխարհում ներգաղթյալների թիվը գերազանցել է 270 միլիոնը․ ՄԱԿ

12:30, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Աշխարհում ներգաղթյալների թիվը գերազանցել է 270 միլիոնը․ ՄԱԿ

2010 թվականից ի վեր աշխարհում ներգաղթյալների թիվն աճել է 51 միլիոն մարդով՝ հասնելով մինչև 272 միլիոնի։ Նրանց կեսից ավելին ապրում է ընդամենը 10 երկրում: Նման տվյալներ պարունակող զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ը։ Զեկույցը ներկայացվել է Նյու Յորքում նախօրեին բացված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում։

«Միջազգային ներգաղթյալների թիվն աշխարհում հասել Է մոտ 272 միլիոնի, ինչը 51 միլիոնով ավելի Է, քան 2010 թվականին: Ներկայում միջազգային ներգաղթյալները կազմում են աշխարհի բնակչության 3,5 տոկոսը՝ 2000 թվականի 2,8 տոկոսի համեմատությամբ»,-նշվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Համաձայն 2019 թվականի տվյալների՝ Եվրոպայում են գտնվում առավել մեծ թվով միջազգային միգրանտները (82 միլիոն), որին հաջորդում է Հյուսիսային Ամերիկան (59 միլիոն), Արևմտյան Ասիան (49 միլիոն):
     ԱՄՆ-ում ապրում են ընդհանուր միգրանտների 19 տոկոսը կամ 51 միլիոն մարդ, Գերմանիայում և Սաուդյան Արաբիայում՝ 13 միլիոն մարդ, Ռուսաստանում՝ 12 միլիոն մարդ, Մեծ Բրիտանիայում՝ 10 միլիոն, ԱՄԷ-ում՝ 9 միլիոն մարդ, Ֆրանսիայում և Կանադայում՝ 8-ական միլիոն, Ավստրալիայում և Իտալիայում՝ 6-ական միլիոն:
     Հնդկաստանը գլխավորում է միջազգային ներգաղթյալների քանակով, այսպես՝ 18 միլիոն հնդիկ ապրում է արտերկրում: Մեքսիկացի միգրանտները կազմում են երկրորդ ամենամեծ համայնքը` 12 միլիոն: Չինաստանից ներգաղթողները` 11 միլիոն մարդ, ՌԴ-ից` 10 միլիոն և Սիրիայից` 8 միլիոն:

| | |
1187 | 0
Facebook
COMMENT.am