«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կգումարի՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քայլեր գտնելու համար: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մենք ունենք մշակած քայլերի մի քանի տարբերակ, որ քննարկելու ենք խմբակցությունում, և որոշումը համատեղ կկայացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ մասին հրապարակային կխոսեն միայն նիստից հետո:
Ըստ նրա՝ իրենք հավատարիմ են բացառապես իրավական ճանապարհով գործընթացին, օրենսդիրի լիազորությունների տիրույթում գտնվող գործիքակազմով են շարժվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռ/կ-ի