Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել». «Ժողովուրդ»

09:15, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
«Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել». «Ժողովուրդ»

«Արդեն բավական երկար ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հա­յաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան:

Բանն այն է, որ հոկտեմբե­րի 1-ին Երևանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաև ՌԴ նախագա­հը:

Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների` Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու: «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել, դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»:

Այսինքն՝ իշ­խանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

18456 | 0
Facebook