Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի Նոբույուկի Ցուջիի մենահամերգով

19:25, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի Նոբույուկի Ցուջիի մենահամերգով

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

2793 | 0
Facebook