Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՄԻԵԴ դիմումը՝ խախտումներով. ՍԴ դիմումները կազմվել են ուրի՞շ գրասենյակում. «Ժամանակ»

09:20, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
ՄԻԵԴ դիմումը՝ խախտումներով. ՍԴ դիմումները կազմվել են ուրի՞շ գրասենյակում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմումները ուղարկվել են ընթացակարգային խախտումներով։ Մասնավորապես՝ ՍԴ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում էին և տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։

Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ գոյություն չունի անգամ այդ դիմումների հայերեն տարբերակը, ինչից ելնելով լուրջ կասկածներ կան, որ դիմումները կազմվել են նախապես՝ ուրիշ գրասենյակում անգլերեն տարբերակով հենց այդ կառույցների համար։

«Ժամանակ»-ը ՍԴ-ից խնդրել էր տրամադրել դիմումների հայերեն տարբերակը, սակայն ողջ օրվա ընթացքում մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ՍԴ-ից նշեցին, որ իրենք այս պահին մամուլի խոսնակ չունեն, իսկ այն անձը, ով ներկայումս այդ գործառույթն է կատարում, տեղում չէ»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4115 | 0
Facebook