Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Instagram-ը կեղծ բովանդակությանբ նյութերը կպիտակավորի

02:10, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Instagram-ը կեղծ բովանդակությանբ նյութերը կպիտակավորի

Լուսանկարների փոխանակման Instagram սոցիալական ցանցը գործարկում է նոր ծառայություն, որը թույլ կտա օգտատերերին կեղծ բովանդակությամբ նյութերը պիտակավորել:

Poynter պորտալի տվյալներով՝ կասկածելի տեղեկություններն ազդանշանելու համար Instagram-ի օգտատերերին պարզապես անհրաժեշտ է սեղմել հաղորդագրությունների պատուհանի վերին աջ անկյունում գտնվող երեք կետերը և այնտեղից գտնելով նշել որպես որպես «ոչ պատշաճ» և «կեղծ»:
     Նյութերը կմատնանշվեն «կեղծ» և կունենան այդ կարգավիճակը քանի դեռ սոցիալական ցանցի աշխատակիցները չեն ստուգել նյութի իսկությունը։
     Instagram-ի ներկայացուցիչ Ստեֆանի Օտուեյը նշել է, որ այս ձևով նշված հաղորդագրությունները սոցիալական ցանցից ամբողջությամբ չեն հանվի, բայց համապատասխան հեշթեգների օգտագործմամբ դրանց տարածումը արգելված կլինի:

5588 | 0
Facebook