Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականներն ու օգնականն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

15:35, հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականներն ու օգնականն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց վարչապետի գլխավոր խորհրդականը, խորհրդականն ու օգնականն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Ղարիբյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
     Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
     «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
     Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։

Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի օգնական Մհեր Սահակյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
     Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում։

12444 | 0
Facebook